Սեւ ձկնկիթի արտադրությամբ Հայաստանը կարող է համաշխարհայինա առաջատար դառնալ: NEWS.am թղթակցին նման կարծիք հայտնեց հայկական «Յունիֆիշ» ձկնաբուծական ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը:

Նա հավելեց, որ հանրապետությունն առանց այդ էլ լճակային թառափի խոշորագույն արտադրողներից է: Ինչ վերաբերում է սեւ ձկնկիթին, ապա այստեղ ընկերությունը անհավատալիի պատկեր է նկարում. տարեկան 150 տոննա: Համեմատության համար նշենք, որ 2014թ. ամբողջ Ռուսաստանում սեւ ձկնկիթի արտադրությունը կազմել է 27 տոննա:

«Կարմիր ձկնկիթի արտադրությամբ առաջատար դառնալն անհանր է, սակայն սեւ ձկնկիթի արտադրությամբ՝ ինչու ոչ: Սեւ ձկնկիթի արտահանման ամենամեծ ծավալներն ունի Իրանը՝ տարեկան 80 տոննա: Սակայն մոտակա 5-7 տարիների ընթացքում մենք կհասնենք այն մակարդակին, որ Հայաստանից կարտահանվի 150 տոննա սեւ ձկնկիթ: Եթե միայն մեր աշխատանքին չխանգարեն», - հավելեց Մկրտչյանը:

Նշենք, որ եթե 2013թ. հունվարիից սեպտեմբեր ամիսներին Հայաստանը արտահանվել է 2,6 տոննա ձկնկիթ, ապա 2014թ. նույն ժամանակահատվածում՝ արդեն 14,5 տոննա: 2014թ. գրեթե ողջ արտադրանքը արտահանվել է Ռուսաստան: