ԱՄՆ Ջորջիա նահանգի ոստիկանության Փիչթրի-Սիթի քաղաքի ոստիկանության պետ Ուիլյամ Մաքքոլոմն Ամանորի գիշերը կրակել է ատրճանակից՝ ծանր վնասվածք հասցնելով իր կնոջը:
Դեպքը տեղի է ունեցել ոստիկանապետի տանը: Ոստիկանն անձամբ է զանգել 911 եւ հաղորդել, որ պատահաբար է կրակել կնոջը: Տուժածի վիճակը կրիտիկական է:
Մինչեւ հետաքննությունը կպարզի կատարվածի հանգամանքները, ոստիկանապետի աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես դադարեցվել են: Նրա դեմ առայժմ մեղադրանք չի հարուցվել, հաղորդում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ ԱՄՆ Այդահո նահանգի Հեյդեն քաղաքի Walmart սուպերմարկետում 2-ամյա երեխան կրակել ու սպանել էր մորը: Տղան մտել էր մոր պայուսակը, հանել ատրճանակն ու կրակել, մայրը տեղում մահացել էր:



























