Ֆրանսիայի տարբեր հատվածներում խուլիգաններն Ամանորի գիշերն ավելի քան 900 ավտոմեքենա են հրկիզել: Հրկիզումների մեծ մասը բաժին է ընկել մայրաքաղաքին եւ արեւելյան շրջաններին, ինչպես նաեւ Վերին եւ Ստորին Հռենոս դեպարտամենտներին:
Գիշերային անկարգություններին մասնակցելու համար 308 մարդ է ձերբակալվել, իսկ Փարիզում ծեծկռտուքի ժամանակ դանակահարությունից 17-ամյա պատանի է մահացել, հաղորդում է «Российская газета»-ն:
Ոստիկանությունը հաղորդում է, որ անցած տարի անկարգություններն ավելի զանգվածային է եղել. հրկիզվել էր 1067 մեքենա, ձերբակալվել՝ 320 մարդ:




























