ԱՄՆ-ում կրկին հարձակվել են ոստիկանի վրա: Դեպքը տեղի է ունեցել Արեւմտյան Վիրջինիա նահանգի Լյուիսբուրգ քաղաքում: Երկու զինված անձիք հարձակվել են երկու ոստիկանի վրա, վերջիները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հարձակվողները դեպքից կարճ ժամանակ անց ձերբակալվել են:
Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում հաճախակիացել են հարձակումները ամերիկացի ոստիկանների դեմ: 2014թ. ընթացքում հանցագործների զոհ է դարձել 126 իրավապահ, ինչը 24 տոկոսով ավելի բարձր ցուցանիշ է նախորդ տարվա համեմատ: 2014թ. նոյեմբերից ամերիկյան քաղաքներում մեծ թափ է առել ոստիկանների կամայականությունների դեմ բողոքի ալիքը: Կազմակերպվում են բողոքի ակցիաներ, որոնք հաճախ ավարտվում են զանգվածային անկարգություններով, հաղորդում է «Вести»-ն:
Բողոքի ալիքն ԱՄՆ-ում բարձրացավ, երբ Ֆրեգյուսոնի դատարանը հրաժարվեց պատասխանատվության ենթարկել 18-ամյա սեւամորթ Մայքլ Բրաունին կրակելով սպանած ոստիկանին:




























