Ամերիկյան Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում զինված հարձակման է ենթարկվել ավտոբուսը, հինգ մարդ վիրավորվել է:
WMC-TV հեռուստաալիքը հաղորդում է, որ դեպքը ենթադրաբար կապված է ավտոբուսի ուղեւորներից մեկի եւ գիշերային ակումբներից մեկի այցելուի միջեւ վեճի պատճառով:
Ավտոբուսի շարժվելուց հետո դրա ուղղությամբ կրակել են հետապնդող ավտոմեքենայից:
Ավտոբուսում դեպքի պահին եղել է 19 մարդ, որոնցից 5-ը վիրավորվել են, 2-ի վիճակը ծանր է: Կրակողներին հաջողվել է փախուստի դիմել:




























