Աշխարհահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն արդեն Երեւանումէ : Այսօր ժամը 21:36 նրա ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
NEWS.am" src="http://news.am/pic/news/card2.jpg" alt=" Claudia Cardinale at Zvartnots airport - NEWS.am" width="400" height="300" />«Ես երջանիկ եմ այսօր Հայաստանում գտնվելու համար, որովհետեւ ամենից առաջ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմն ինձ կապեց Հայաստանին: Ես այդ ժամանակ բախտ ունեցա «Մայրիկի» դերը կատարելու եւ այդպիսով ճանաչելու հայոց պատմությյունը: Եւ Վերնոն ուզեց, որ ես իր պատմությունը խաղամ, իր մոր պատմությունը»-օդանավակայանում լրագրողներին ասաց Կարդինալեն:
NEWS.am" src="http://news.am/pic/news/atom-egoyan-in-yerevan.jpg" alt=" Atom Egoyan and Arsinee Khanjian at Zvatrnots airport - NEWS.am" width="400" height="298" />Նշենք, որ Կարդինալեի հետ մեկ ինքնաթիռով Հայաստան է ժամանել նաեւ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը եւ նրա կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը, ինչպես նաեւ ֆրանսիացի ռեժիսոր Քլեր Դենին:
Վաղը Երեւանում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում էլ Հայաստանում են գտնվում աշխարհահռչակ մի շարք դերասաններ եւ ռեժիսորներ:




























