ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 2-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ եւ շնորհավորել նրան պաշտոնապես Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար, հաղորդում է ՌԴ արտգործնախարարության կայքը:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հրատապ ինտեգրմանն ու երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրներ:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը ստորագրել էր 2014թ. հոկտեմբերին, փաստաթղթերն այնուհետեւ վավերացրել են ՌԴ, Բելառուսի եւ Ղազախաստանի խորհրդարանները, իսկ այսօր՝ հունվարի 2-ին, Հայաստանը պաշտոնապես դարձավ Միության անդամ:



























