Ռուսաստանում 4-ամյա աղջիկը տրավմատիկ ատրճանակից վիրավորել է իրեն: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Լիպեցկում, հունվարի 1-ի երեկոյան:
Ըստ lifenews.ru-ի, Վասիլիսա Բ.-ն խաղացել է տրավմատիկ ատրճանակով եւ պատահաբար կրակել իր գլխի ուղղությամբ: Ենթադրաբար, ատրճանակը պատկանել է տուժածի պապիկին: Աղջկան տեղափոխել են շրջանային մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Իրավապահների տվյալներով, աղջիկը բարեկեցիկ ընտանիքում է ապրում: Ծնողները փոքրիկին տատիկի եւ պապիկի մոտ են բերել արձակուրդներն անցկացնելու համար: Պապիկն ընդամենը երկու րոպեով դուրս է եկել սենյակից՝ ատրճանակը թողնելով պահարանիկի վրա: Սակայն այդ երկու րոպեն էլ բավական է եղել, որպեսզի աղջիկը վերցնի այն եւ կրակի: Ներկայում երեխան կոմայի մեջ է:




























