Մարի Էլի հանրապետության ՆԳ նախարար Վյաչեսլավ Բուչնեւն իր աշխատասենյակում ինքնասպան է եղել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցչին:
«Մենք հաստատում ենք Բուչնեւի մահվան փաստը: Դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը նա արձակուրդում էր, սակայն պարբերաբար գալիս էր աշխատանքի: Այսօր նույնպես նա եկել է, իսկ որոշ ժամանակ անց քարտուղարը նրա աշխատասենյակից կրակոցի ձայն է լսել»,- հաղորդել է գործակալության աղբյուրը: Դեպքի վայրում քննչական-օպերատիվ խումբը, ճշտվում են պատահարի հանգամանքները:
Վյաչեսլավ Բուչնեւը Մարի Էլի հանրապետության ՆԳ նախարար է նշանակվել 2011 թվականի մայիսի 31-ին:




























