Լիբիայում իսլամիստ զինյալները Եգիպտոսից 20 քրիստոնյայի են գերեվարել: Ըստ AP գործակալության, ականատեսները հավաստում են, որ զինված անձանց հարձակումը տեղի է ունեցել Սիրտում, Տրիպոլիից 600 կմ դեպի արեւելք:

Զինված անձինք ներխուժել են բազմաբնակարան շենք եւ մարդկանցից փաստաթղթեր պահանջել՝ մահմեդականներին քրիստոնյաներից տարբերակելու համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ղպտիների քրիստոնեական համայնքից 20 հոգի պատանդառվել է:

Նախնական տեղեկություններով, միջադեպի հետեւում կանգնած են «Անսար աշ-Շարիա»-ի ծայրահեղականները: Նոյեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս խմբավորմանը ներառեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Նախկինում «Անսար աշ-Շարիա»-ն արդեն հայտնվել է ԱՄՆ-ի եւ Լիբիայի տարածքում ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: