Մալազիական ինքնաթիռի կործանման շրջանում օդանավի բեկորներ են հայտնաբերվել: Ըստ ՏԱՍՍ գործակալության, այս մասին տեղեկացրել է Ինդոնեզիայի որոնողական եւ փրկարարական ազգային գործակալության ղեկավար Բամբանգա Սոելիստին՝ հավելելով, որ փրկարարներն AirAsia ավիաընկերության օդանավի կործանման վայրում չորս խոշոր բեկոր են գտել:

Պաշտոնյայի խոսքով, դրանցից ամենամեծը 18 մետր երկարություն եւ 5.4 մետր լայնություն ունի: Սոելիստին հստակեցրել է, որ բեկորները 30 մետր խորությամբ են գտնվում: Փրկարարներին, սակայն, մինչեւ հիմա չի հաջողվել գտնել ինքնաթիռի «սեւ արկղերը»:

2014 թվականի դեկտեմբերի 28-ին AirAsia-ի ինքնաթիռն Ինդոնեզիայից Սինգապուր թռիչքից 40 րոպե անց Կալիմանտան կղզու շրջանում (Բորնեո) անհետացել է ռադարների էկրաններից: А320-200 օդանավում 155 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ կար: