Թուրքիայի ոստիկանությունը կալանավորել է 20 մարդու՝ Արդարության եւ զարգացման կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղի խորհրդաժողովին մասնակցելու համար վարչապետ Ահմեդ Դավութօղլուի Մերսին այցի կապակցությամբ տեղի ունեցած ցույցի պատճառով:
Ըստ Թուրքիայի մամուլի՝ նշված այցի կապակցությամբ մոբիլիզացվել են երկրի շատ մարզերից բերված անվտանգության հավելյալ ուժեր: Ոստիկանությունը հարձակվել է բողոքողների խմբի վրա եւ նրանց կալանավորել ցույցի ժամանակ: Ըստ թուրքական «Տարֆ» թերթի՝ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները նույնպես ենթարկվել են հարձակման եւ ծեծի ենթարկվել անհայտ անձանց կողմից:




























