Շոտլանդիայի Գլազգոյի համալսարանի գիտնականների դիտարկումները ցույց են տվել, որ խխունջների, ոստրեների եւ ծովային մյուս փափկամորթների քանակն ամեն տարի կրճատվում է, եւ հնարավոր է` մոտ ապագայում դրանք իսպառ վերանան մեր սեղաններից:
Պատճառը ծովի ջրի բարձր թթվայնությունն է: Դրա պատճառով փափկամորթների համար դժվար է շրջակա միջավայրից կալցիում կլանել խեցիների համար: Խեցիները բարակ են ստացվում եւ փափկամորթներին չեն պաշտպանում գիշատիչներից: Թթվայնության որոշակի շեմն անցնելով՝ խեցիների խտությունը մեծանում է, սակայն դրանք ավելի բարակում են եւ չեն կարողանում դիմակայել ջրի եւ ուժեղ հոսանքների ճնշմանը: Հնարավոր է, որ փափկամորթները հասցնեն հարմարվել փոփոխվող պայմաններին, սակայն եթե դա տեղի չունենա, ապա արդեն մինչեւ XXI դարավերջ դրանց քանակը կնվազի, գրում է Kedem-ը:



























