Աոմորի պրեֆեկտուրայի ափերի մոտ Խաղաղ օվկիանոսից բռնված 180 կգ-անոց երկնագույն թունա ձուկը աճուրդում վաճառվել է մոտ  4,5 մլն իենով (37,5 հազար դոլար):

Գնորդը, ինչպես եւ նախորդ տարի, Տոկիոյի Kiyomura սուշի-ռեստորանների ցանցի սեփականատեր Կիյոսի Կիմուրան է, որը Տոկիոյի ձնային աճուրդում հիմնական խաղացողներից է:

Ամենախոշոր երկնագույն թունա ձկան համար պայքարը  ձկնորսական աճուրդում ամենամյա զվարճանք է Տոկիոյի ռեստորանների էլիտայի համար: Հաճախ դրանց մասնակցում  են նաեւ արտասահմանցիներ, մասնավորապես՝ Չինաստանի ռեստորանների ցանցերի սեփականատերերը: Հաճախ աճուրդում  ձկան համար  մեծ գոմարներ են տալիս: Այսպես, նախանցյալ տարի  222-կգ-անոց երկնագույն թունա ձուկը վաճառվել է աննախադեպ 155,4 մլն իենով (1,49 մլն դոլար՝ այն ժամանակվա փոխարժեքով), հայտնում է ՏԱՍՍ-ը: