Ռիո-դե-Ժանեյրոյի ավարձանում գնացքների բախման հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 90 մարդը: Այդ մասին հայտնել են բրազիլական լրատվամիջոցները՝ վկայակոչելով SuperVia երկաթուղային ընկերության նախագահ Կարլուս Ժոզե Կունյիին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Ռիո-դե-Ժանեյրո նահանգի տրանսպորտի նախարար Կարլուս Ռոբերտու Օսորիուի խոսքով, առայժմ անհայտ պատճառներով կենտրոնական կայարանից ուղեւորվող գնացքը բախվել է կայանված էլեկտրագնացքի պոչին: Ականատեսների խոսքով, գնացքը դանդաղ է ընթացել, ինչի շնորհիվ զոհեր չեն եղել: