ԱՄԷ-ում 5,52 կիլոմետրանոց ոսկե շղթա են պատրաստել: Առաջիկայում ոսկերչական իրը գրանցվելու է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է տեղական The National թերթը:

Շղթայի քաշը գերազանցում է 256 կիլոգրամը, իսկ դրա արժեքը կազմում է մոտ 6 մլն դոլար: Շղթայի պատրաստման վրա 45 օր աշխատել ենք ավելի քան 100 մարդ: Պատրաստման ընթացքում այն բազմիցս կտրվել է:

Շղթան կարելի է տեսնել Դուբայի հին մասի Ոսկու շուկայում: Շղթան պատրաստվել է 20-րդ առեւտրային փառատոնի նախօրեին:

Ռեկորդի սահմանումից հետո շղթան կմասնատվի ու մաս-մաս կվաճառվի: