Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունն (ՔԱՄԿ) ավիացիայի ոլորտում նորարարություն է առաջարկում. բոլոր ինքնաթիռների օդաչուները պարտավոր են յուրաքանչյուր 15 րոպեն մեկ հաղորդել ինքնաթիռի գտնվելու վայրի մասին:

Reuters գործակալության փոխանցմամբ, ՔԱՄԿ-ի հաղորդակցության հարցերով տնօրեն Էնթոնի Ֆիլբինն ասել է, որ կազմակերպության անդամների համաձայնության դեպքում կքննարկվեն նաեւ համակարգի գործարկման ժամանակի հետ կապված հարցերը:

Ըստ Gazeta.ru-ի, նշվում է նաեւ, որ հարցի քննարկումը նախատեսվում է  փետրվարին՝ Մոնրեալում նախանշված համաժողովի ժամանակ: