Հարավկորեական Korean Air ավիաընկերության ղեկավարի դստերը՝ Չո Հենին, ինքնաթիռում վարքագծի կանոնները խախտելու համար 15 տարվա ազատազրկում է սպառնում: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Չո Հենը մեղադրվում է անվտանգության կանոնները խախտելու, չվերթի երթուղին փոխելու փորձի եւ ավիաընկերության աշխատակիցների նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու մեջ:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 5-ին: Հենը անձնակազմից պահանջել էր դուրս վռնդել ուղեկցորդուհուն, ով նրան ընկույզը մատուցել է ոչ թե ափսեի մեջ, այլ փաթեթավորված: Արդյունքում Նյու Յորքից իրականացվող չվերթը 20 րոպեով հետաձգվել է: Ավելի ուշ Հենը ներողություն է խնդրել իր վարքի համար:




























