Հունվարի 8-ին առավոտվանից տեղացող ձյունը չի ազդել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ օդանավակայանը աշխատում է բնականոն հունով, բոլոր չվերթները սպասարկվում են ժամանակին, եղանակային պայմանները որեւէ կերպ չեն ազդել թռիչքների վրա: «Ուշացած չվերթներ այս պահի դրությամբ չկան: Ձյան ժամանակ թռիչքուղին անընդհատ մաքրվում է, շփման գործակիցը պահպանվում է, որեւէ խնդիր չկա»,-հայտնեցին օդանավակայանից: