Ֆրանսիական «Le Parisien»-ի ընթերցողների 53,8%-ը նախօրեին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո սկսել է  վախենալ իր անվտանգության համար: Աս մասին վկայում են թերթի կայքում անցկացված հարցման արդյունքները, որին մասնակցել է 12,500 մարդ, հաղորդում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին դիմակավոր անձիք ներխուժել էին մայրաքաղաքում գտնվող Charlie Hebdo պարբերականի խմբագրություն եւ կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա, ինչի հետեւանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ հայտնի ծաղրանկարիչներ: Հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել: