Շատ կարեւոր է, որ կողմերը 2015թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություններ ստանձնեն: Այս մասին АПА գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով հերթական լարվածությունը շփման գծում:
«Համանախագահները շարունակում են աշխատանքը կողմերի հետ բարձրագույն մակարդակով՝ գործընթացում առաջընթացի հասնելու համար: Մասնակցությունը բանակցություններին, որոնց արդյունքը կարող է լինել խաղաղ համաձայնագիրը, եւ շփման գծում, ինչպես նաեւ Հաայստանի եւ Ադրբեջանի սահմանին միջադեպերի հավանականության նվազեցմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը կարող են օգնել նվազեցնել լարվածությունը: Մենք կողմերին խորհուրդ ենք տալիս լրջորեն դիտարկել այս առաջարկը», - ասել է Ուորլիքը:




























