Ադրբեջանում շարունակվում են ընդդիմադիր գործիչների հետապնդումները:

haqqin.az, վկայակոչելով «Ազադլըգ» թերթին, հայտնում է,որ նախօրեին անհետացել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության երիտասարդական կոմիտեի անդամ Էլվին Աբդուլաեւը:

Համալսարանում քննություններն հանձնելուց հետո Է. Աբդուլաեւը զանգահարել է տուն եւ ծնողներին հայտնել, որ շուտով կվերադառնա տուն: Սակայն զանգից 7-8 ժամ անց երիտասարդը չի վերադարձել  եւ իր գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ: Է. Աբդուլաեւի Ֆեյսբուքի անձնական էջում գրառում է հայտնվել, որ վերջինս իբրեւ թե կալանավորված է: