Երգիծական Charlie Hebdo պարբերականի խմբագրության վրա հարձակման մեջ կասկածվող եղբայրներ Շարիֆ եւ Սաիդ Քուաշիները թաքնվում են Ֆրանսիայի հյուսիսում:
gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ըստ իրավապահ մարմինների տեղեկությունների, նրանցից մեկը նկատվել է «Ալ-Քաիդայի» համար ահաբեկիչների հավաքագրման ժամանակ: Երկու ահաբեկիչներն էլ «զինված եւ շատ վտանգավոր են»:
Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ահաբեկիչները գտնվում են Փարիզից 80 կմ հյուսիս: Բացի այդ, նրանց կողմից թողնված մեքենայի մեջ ոստիկանները գտել են ջիհադիստների դրոշներն ու մի քանի «Մոլոտովի կոկտեյլներ»: Ներկայումս չարագործները թաքնվում են Կրեպ-ան-Վալուա քաղաքի տներից մեկում: Ֆրանսիայի հյուսիսում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ:




























