Վենեսուելայում թաղման ժամանակ սանձազերծված հրաձգության հետեւանքով 7 մարդ է զոհվել:

AFP-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Արագուա նահանգում: Իրավապահ մարմինները հաստատում են, որ թաղման արարողակարգի ժամանակ երկու հանցավոր խմբավորման անդամների միջեւ զինված կոնֆլիկտ է սկսել: Արդյունքում 7 մարդ զոհվել է, եւս 5-ը՝ վիրավորվել: