Բաքվում տարրական դասարանների ուսուցչուհին դատաստան է տեսել փոքրիկ աղջկա նկատմամբ:

ANS PRESS-ի փոխանցմամբ՝ սոցկայքերում տարածվել է ուսուցչուհու դաժանության զոհը դարձած Բաքվի №53 դպրոցի առաջին դասարանի աշակերտուհու լուսանկարը: Նույն դպրոցի ուսուցչուհի Զուլֆիա Գաջիեւան փոքրիկ աղջկա գլխից պոկել է մազերի փունջը: Նման վայրի պահվածքը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ աղջիկը գրավոր աշխատանքում շատ սխալներ է թույլ տվել:

Ադրբեջանի կրթության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ջասարաթ Վալեխովը հայտարարել է, որ միջադեպի վերջաբերյալ դեռեւս լիակատար տեղեկատվության չի տիրապետում, եւ փաստի առթիվ ստուգումներ են անկացվում: