Հանրահայտ դերասան Ջեկի Չանի որդին թմրամիջոցների տարածման մեղադրանքով դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման եւ 322 դոլար տուգանքի:

BBC-ի փոխանցմամբ՝ 32-ամյա Ջեյսի Չանի տան խուզարկության ժամանակ չինական ոստիկանությունը հայտնաբերել է 100 գ մարիխուանա:

Դեկտեմբերի 22-ին Չինաստանի դատախազությունը հայտնի դերասանի որդու՝ Ջեյսի Չանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդվածով: