Շոտլանդիայում ցիկլոնը դարձել է խոշոր արտակարգ իրավիճակի պատճառ. առնվազն 69 հազար տուն առանց էլեկտրականության է մնացել:

BBC-ի փոխանցմամբ՝ անցած գիշեր Հյուսիս-Շոտլանդական բարձրավանդակում քամու ուժգնությունը հասել է 176 կմ/ժ: Սթորնուեյ քաղաքի շրջանում այն մոտեցել է 180 կմ/ժ նշագծին, ինչը վերջին 45 տարիների ընթացքում ռեկորդային ցուցանիշ է:

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ScotRail ընկերությունը հայտարարել է փոխադրումների ժամանակավոր դադարեցման մասին: Կամուրջների եւ ավտոմայրուղիների առանձին հատվածներում սահմանափակվել է ճանապարհային երթեւեկությունը: