Հունվարի 9-ի առավոտյան Ֆրանսիայում փոխհրաձգության հետեւանքով երկու մարդ է զոհվել:
Le Parisien-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Էն եւ Ուազ դեպարտամենտների հարավում, Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա հարձակման մեջ կասկածվող անձանց ձերբակալության ընթացքում: Փոխհրաձգությունը դարձել է 2 մարդու մահվան եւ 20 քաղաքացիների վիրավորման պատճառ: Ավելի վաղ հաղորդվել էր Դամարտեն-ան-Գոել քաղաքում սկսված փոխհրաձգության մասին:
Դիմակավորված անհայտ անձինք հունվարի 7-ին հարձակվել են Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա՝ սպանելով 12 մարդու: Հանցագործության իրագործման մեջ կասկածվում են Քուաշի եղբայրները:




























