Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա հարձակմա մեջ կասկածվող Սաիդ եւ Շերիֆ Քուաշի եղբայրները հայտարարել են, որ ցանկանում են ընդունել նահատակների մահը: Այդ մասին iTele հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր Իվ Ալբարելոն:

Ալբարելոյի խոսքով՝ հայտարարությունը հնչել է կասկածյալների հետ մի պահ հաջողված երկխոսության ժամանակ: Մի շարք ֆրանսիական լրատվամիջոցներ նաեւ հատատում են, որ հանցագործների հետ շփում է հաստատվել, սակայն լրացուցիչ տեղեկություններ, ինչպես նաեւ պաշտոնական հաստատում դեռեւս չեն հնչել:

Հունվարի 9-ից ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են ենթադրյալ հանցագործներին բռնելու գործողության մասին:

Դիմակավորված անհայտ անձինք հունվարի 7-ին հարձակվել են Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա՝ սպանելով 12 մարդու: Պարբերականի խմբագրության վրա հարձակման մեջ կասկածվում է երկու երկու տղամարդ՝ Սաիդ եւ Շերիֆ Քուաշիները: