Ամերիկյան Տալսա քաղաքում շնիկը մատանիներ է կուլ տվել,. որը հանգեցրել է վիրահատության անհրաժեշտության: Սյերա անունով շնիկը կուլ է տվել 23 հազար դոլար ընդհանուր արժեքով 2 ամուսնական մատանիները:
«Սյերան երբեք պահը բաց չի թողնում չարաճճիություն անելու համար: Ես նկատեցի, որ շնիկը մոտեցավ ամսագրերի սեղանին, որի վրա ես թողել էի մատանիները: Երբ ես տեսա, որ մատանիները չկան, անմիջապես շնիկին տարա կենդանաբույժի մոտ»,-պատմել է շան տերը՝ Ստեֆանի Լեմբը:
Ռետգենը ցույց է տվել, որ շան ստամոքսում երկու մատանիներից բացի բազմաթիվ այլ օտար առարկաներ կան՝ քարեր, փոքր փայտիկներ, ոսկորներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կենդանաբույժները որոշել են անհապաղ վիրահատել կենդանուն, քանի որ մատանիները կարող էին վնասել նրա ստամոքսը: Վիրահատությունից անմիջապես հետո շնիկին տուն են տարել:




























