Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կմասնակցի Փարիզում հունվարի 11-ին կայանալիք միասնության երթին, հաղորդում է Agence France-Presse-ը:

Ֆրանսիայի ՆԳ նախարարը խոստացել է երթի եւ հանրահավաքի ժամանակուժեղացնել անվտանգության միջոցառումները, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մասնակցելու է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կազմակերպվելիք երթին: Միջոցառմանը կմասնակցեն նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին: