Մոսկվայում Porsche Panamera մակնիշի ավտոմեքենա են գողացել, որի վերաբերյալ ոստիկանություն հայտարարություն է ներկայացրել քաղաքի գործազուրկ բնակիչը, հաղորդում է РЕН-ТВ-ն:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 9-ի ցերեկը Պարկովայա փողոցում: Նյութական վնասի չափը կազմել է 5 մլն ռուբլի:
Մեքենայի անհետացման փաստի առթիվ ոստիկանությունում գործ է հարուցվել «գողություն» հոդվածի հատկանիշներով: