Նիգերիայում մարդաշատ շուկայում տեղի ունեցած ահաբեկչությունը 19 մարդու կյանք է խլել: Վերջին տվյալներով, եւս 18 մարդ վիրավորվել է, հաղորդում է Agence France-Presse-ը:
Հաղորդվում է, որ պայթուցիկ սարքը գործի է դրել 10-ամյա մահապարտ ահաբեկիչ աղջնակը:
Ահաբեկչության հետեւանքով զոհվել են Կարմիր Խաչի ներկայացուցիչներ եւ տեղի բնակիչներ: Պայթյունը որոտացել է շուկայում, երբ այնտեղ շատ մարդ է եղել: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ որեւէ կազմակերպություն իր վրա չի վերցրել, հաղորդում է Gazeta-ն:




























