Ստամբուլի հարավում գտնվող երկու առեւտային կենտրոններում, այսօր՝ հունվարի 10-ին, երկու ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել ու վնասազերծվել, հաղորդում է СNN Turk-ը:

Երկու ռումբերն էլ նկատել են անցորդները եւ հայտնել ոստիկանություն:

Ոստիկաններն օպերատիվ կերպով տարբանել են մարդկանց այդ առեւտրային կենտրոններից եւ սակրավորներ կանչել: Ներկայումս ռումբերը գտնվում են լաբորատորիայում, որտեղ մասնագետներն ուսումնասիրում են այն, հաղորդում է Lenta-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Ստամբուլի կենտրոնում ոստիկանության բաժնում պայթյուն էր որոտացել: Թուրքական լրատվամիջոցները միջադեպի մեղավոր էին համարել ռուսաստանցի Դիանա Ռամազովին, սակայն Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը չի հաստատել ՌԴ քաղաքացի կնոջ մասնակցությունն ահաբեկչությանը: