Խորվաթիան հունվարի  11-ին նախագահ է ընտրում` քվեարկության երկրորդ փուլով:

Տեղական ժամանակով 07:00-ին երկրում հինգ հազարից ավելի ընտրատեղամաս է բացվել:

Պետական ընտրական հանձնաժողովի տվյալով` ընտրության իրավունք ունի շուրջ 3,8 մլն (3 779 281) քաղաքացի, այդ թվում` մշտական բնակիչ չհանդիսացող  8328 մարդ: Խոսքը հիմնականում Բոսնիայի եւ Հերցեգովինայի բնակիչների մասին է, որտեղ խորվաթները երկքաղաքացիություն ունեն: Խորվաթիայի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 4,253 մլն մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Քաղաքացիները պետք է քվեարկեն երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներից մեկի օգտին:

ԴաՆրանք են գործող նախագահ Իվո Յոսիպովիչը, որը ներկայացնում է Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, եւ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, որը ներկայացնում է «Խորվաթիայի դեմոկրատական ընկերակցություն» կուսակցությունը: