ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ահաբեկչական ոչ մի գործողություն չի կանգնեցնի ազատության երթը: Այս մասին գրում է France-Press գործակալությունը:
«Այսօր առավոտյան մենք կանգնած ենք Ֆրանսիայում ազատության երթի մասնակիցների կողքին, որը նվիրված է Փարիզում Charlie Hebdo խմբագրության վրա մահաբեր հարձակման զոհերի հիշատակին»,- ասել է աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Քերրին:
Ըստ Gazeta-ի, նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն համերաշխություն է հայտնում Ֆրանսիային ծայրահեղականության դեմ պայքարում:
Նշենք, որ հունվարի 11-ին Փարիզում տեղի կունենա հանրապետական երթ՝ ի հիշատակ ահաբեկչական հարձակումների զոհերի: Երթին կմասնակցեն մի շարք պետությունների նախագահներ:




























