ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին, ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները եւ Վարդենյաց լեռնանցքը:
Սեւանից Դիլիջանի թունել, Մարտունուց Վարդենիս եւ Գորիսից Սիսիան տանող ճանապարհահատվածներում մերկասառույց է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն, եւ նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:



























