Մոսկվայի օդանավակայաններում ուշացող չվերթների թիվը հունվարի 12-ին սկսել է կրճատվել: Այս մասին են վկայում «Յանդեքսի» չվացուցակի տվյալները:

Մոսկվայի ժամանակով 12.00 –ի դրությամբ (13.00 ՝ Երեւանի ժամանակով) «Վնուկովո» օդանավակայանից ուշացել է 10 չվերթ, «Դոմոդեդովոյից»՝  41-ը ուշացել, 21-ը չեղյալ են հայտարարվել, «Շերեմետեւոյից»՝ 33-ը ուշացել, 11-ը չեղյալ են հայտարարվել: 

Հունվարի 11-ին ձյան առատ տեղումների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ուշացել է 118 չվերթ: 

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երեւանի  «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվայից Երեւան եւ հետադարձ չվերթներն իրականացվում են առանց ուշացումների: