ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գավառ-Նորատուս հատվածում, Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի տարածաշրջանի հատվածում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:



























