Իսպանացի հռչակավոր ճարտարապետ Գաուդիի պատվին Modernist Cuisine-ի խոհարարների խումբն ինքնատիպ նախաձեռնությամբ է հանդես եկել: Նրանք մեղրաբլիթե տնակ են պատրաստել, որը Բարսելոնում գտնվող Գաուդիի հայտնի ստեղծագործության՝ Բալյոյի տան փոքրիկ պատճենն է:

Modernist Cuisine-ի մասնագետները տարբեր տեխնիկաներ են կիրառել՝ մեղրաբլիթե ստեղծագործությունների պատրաստման արվեստը բարձրացնելով նոր մակարդակի:

Ըստ Kedem-ի, Բալյոյի տան փոքրիկ տարբերակի գունագեղ վիտրաժները պատրաստվել են բազմերանգ մարմելադից, իսկ ծիածանի բոլոր գույներով կրեմային ջնարակը հրաշալիորեն զարդարել է ճարտարապետական այդ գլուխգործոցը:

Տան «կղմինդրե» տանիքը ծածկվել է ուտելու ոսկով, ինչպես նաեւ բրնձե թղթից փաթիլներով եւ տապիոկիից փոշով: Մեղրաբլիթե Բալյոյի տունը փոխանցել են Սիեթլի մանկական հիվանդանոցին: