Ռուսաստանի պաշտոնատար անձիք չեն հայտարարել, որ Ռուսաստանը պատրաստվում է վերականգնել ԽՍՀՄ-ը: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին լատվիացի իր գործընկեր Էդգարս Ռինկեվիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Դուք սկզբում ասացիք, որ բոլորին վախեցնում է Խորհրդային Միությունը վերականգնելու, ռուսական հողերը հավաքելու՝ Ռուսաստանի ցանկությունն ու ձգտումը: Ես կխնդրեի, եթե կոնկրետ աղբյուրներ ունեք, ռուսական պաշտոնական ներկայացուցիչների որեւէ ելույթից մեջբերում կատարել, ով առաջարկում է վերականգնել Միությունը կամ հավաքել ռուսական աշխարհը»,- Լատվիայի լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի հարցին ի պատասխան՝ ասել է Լավրովը: