Թուրքիան ու Գերմանիան պայմանավորվել են բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին: Այս մասին Բեռլինում թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը:
Նա նշել է, որ հունվարի 12-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պայմանավորվել են բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ ստեղծել: Նախատեսվում է, որ խորհրդրի առաջին նիստը տեղի կունենա 2016-ի հունվարին կամ փետրվարին, ամենայն հավանականությամբ, Թուրքիայում:
«Մենք բարձր մակարդակի համագործակցության խորհուրդներ ենք ստեղծել Ռուսաստանի, Հունասըանի հետ: Հիմա կլինի նաեւ Գերմանիայի հետ, սա վաղուց էր հասունացել»,-ասել է թուրք նախարարը:



























