Հունվարի 12-ի 09.00-ից մարտական հաշվարկ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք - Քարվաճառ հատվածում իրականացրել է հերթապահություն:

Հունվարի 13-ի ժամը 08.30-ի դրությամբ արգելափակումից դուրս են բերվել 20 ավտոմեքենա:
***
Հունվարի 12-ին, ժամը 22.12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ-Վարդենյաց լեռնանցք ավտոճանապարհը (2-րդ կմ) ձնաբքի պատճառով դարձել է դժվարանցանելի, ինչից ավտոմեքենաներ են արգելափակվել, որոնց դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 23.40-ի դրությամբ հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 09 SU 339 պետհամարանիշի (վարորդ Վ. Հ.), «ՎԱԶ-2106» մակնիշի 30SU892 պետհամարանիշի (վարորդ Կ. Մ.), «Մերսեդես» մակնիշի 77XX777 պետհամարանիշի (վարորդ Ռ. Կ.) եւ «Տոյոտա» մակնիշի 11 ՍՍ 272 պետհամարանիշի (վարորդ Ս. Մ.) ավտոմեքենաները: 

***
Հունվարի 12-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհի մոտավորապես 2-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 42 DV 444 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Է.Մ.-ի ավտոմեքենան: 
***
Հունվարի 12-ին, ժամը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Ծովակ-Նորակերտ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Լ. Թ.-ի վարած «Ֆորդ» մակնիշի 34 AP 607 պետհամարանիշի ավտոմեքենան: 
***
Հունվարի 12-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհը ձնաբքի պատճառով դարձել է դժվարանցանելի, ինչից կցորդով բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է եւ չի կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ «DONGFENG» մակնիշի 39 D1 3710 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Հաշիմ Աբեդիին) դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: