Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունվարի 12-ին, ժամը 22.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սարդարապատ - Արաքս հատվածի 6-րդ կմ-ում ավտոմեքենա է շրջվել, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-5 միջպետական ավտոճանապարհի Սարդարապատ - Արաքս հատվածի 6-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 70 QO 055 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, հարվածել արգելապատնեշին եւ կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը:




























