«ԱվտոՎԱԶ»-ը հունվարի 15-ից 9%-ով կբարձրացնի Lada մակնիշի ավտոմեքենայի գինը:
Այսօր՝ հունվարի 13-ին, ավտոարտադրող ընկերությունը պաշտոնապես հայտարարել է «Լադա» մակինիշի ավտոմեքենայի գինը բարձրացնելու մասին: Գների բարձրացման հիմնակա պատճառներից մեկը եվրոյի եւ դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի անկումն է:
«Մենք հույս ունեինք, որ ռուսական տնտեսությունում տատանումներից հետո իրավիճակը շուտ կվերականգնվի, սակայն, ցավոք, այդպես չեղավ»,- հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով «ԱվտոՎԱԶ»-ի նախագահին: հայտնում է Аutomotobike-ն:
Ընկերության նախագահը հայտարարել է, որ ամենաքիչը կթանկանա Lada Granta մոդելը:
Հիշեցնենք, որ LADA մակնիշի ավտոմեքենաների ամբողջ մոդելային շարքի գների վերջին բարձրացումը եղել է 2014թ. մարտին:




























