Փրկարար ծառայությունը հունվարի 14-ին, ժամը 02.34-ին տեղեկատվություն է ստացել, որ 8-րդ թաղամասի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ բնակչին 4-րդ հարկից իջեցնելու եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացի Ս. Ա.-ն (ծնվ. 1941թ) բնակարանում մահացել է: