ԴԱՀԿ ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ է մտել ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ 249-Ն), որի անցումային դրույթներով մասնավորապես նախատեսվում է որոշակի պայմաններում տուգանքի չափի ավելացած մասի եւ կատարողական գործողությունների կատարման ծախսերի վճարումից ազատում:
Օրենքի փոփոխություններով առաջարկվում է.
2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 9-ը վերոնշյալ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարած պարտապաններին՝ մինչեւ 2015 թվականի հուլիսի 9-ը վճարել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը, կամ ներկայացնել այն վճարված լինելու ապացույց՝ ազատվելով տուգանքի չափի ավելացած մասը եւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:




























