ՌԴ ՊՆ ղեկավարությունը մտադիր է խստագույնս պատժել բոլոր նրանց, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն Գյումրիի ողբերգության հետ: Այս մասին «Կոմերսանտին» հայտնել է ռուսական ռազմական գերատեսչությունից:

Այսպես, ըստ աղբյուրի՝ «պարզաբանումների» ընթացքում նկատողություններ եւ նախազգուշացումներ են արվելու  զորամասի ղեկավարությանը: ՊՆ-ում ընդգծում են, որ ստուգման նյութերն ուղարկվելու են նաեւ քննչական մարմիններ՝ անփութության մասին քրեական գործ հարուցելու համար  (ՌԴ ՔՕ 293 հոդված):

NEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ  հունվարի 12-ին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում սահմռկեցուցիչ ոճրագործություն էր կատարվել. սպանել էին Ավետիսյանների ընտանիքին: Հրաշքով ողջ է մնացել միայն 6 ամսական Սերյոժան, որի վիճակը ծանր է:  Ոճրագործության կասկածյալը՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող  Վալերի Պերմյակովը, բռնվել էր հայ-թուրքական սահմանին կից Բայանդուր գյուղի շրջանում: Հանցագործը հայկական կողմին չի հանձնվել: