Բրիտանական դատարանը հրապարակել է Լատվիայի քաղաքացու դատավճիռը, որը փորձել է կնոջն անօրինական կերպով հասցնել Մեծ Բրիտանիա՝ նրան թաքցնելով ճամպրուկում: Նրան պայմանական ազատազրկման են դատապարտել (14 ամիս), ինչպես նաեւ 100 ժամ հասարակական աշխատանքի եւ 400 ֆունտ սթեռլինգի չափով դատական ծախսերի վճարման:

Ըստ MixNews-ի, 30-ամյա Բոգդեն Կրոիտորին 2013 թվականի հոկտեմբերին, Դուվրի նավահանգստում, երբ նա փորձել է ճամպրուկի մեջ թաքնված կնոջն ավտոմեքենայով երկիր փոխադրել:

Կնոջը՝ ծնունդով Մոլդովայից, նախկինում երկու անգամ մերժել են Մեծ Բրիտանիայի կեցության իրավունք տրամադրել:

Մեծ Բրիտանիայում բնակվող Կրոիտորը կնոջ հետ հանգստյան օրերն անցկացրել է ֆրանսիական նավահանգստային Կալե քաղաքում: Դրանից հետո զույգը տխրել է բաժանման համար, այդ պատճառով կինը որոշել է անօրինական կերպով Բրիտանիա հասնել:

Ըստ «Ռոսբալտ»-ի, ամուսինները կարողացել են հաջողությամբ անցնել Լա Մանշը, սակայն Դուվրի նավահանգստում բրիտանական մաքսային ծառայության աշխատակիցները որոշել են ստուգել ավտոմեքենան եւ հայտնաբերել են թաքնված կնոջը: