Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն, այսօր՝ հունվարի 15-ին, օդանավակայանում հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել 23-ամյա Արման Ե.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 14-ից հետախուզվում է Իսպանիայի Թագավորության Ինտերպոլ ԱԿԲ-ի կողմից 386.3 եւ 387 հոդվածների մեղադրանքներով /դրամանենգություն/: